«Ռոսհիդրոմետ»-ի որակավորման բարձրացման ինստիտուտը (Ռոսհիդրոմետ ՈԲԻ) Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի դաշնային ծառայության` «Ռոսհիդրոմետի»-ի համակարգում վերապատրաստման և մասնագիտական զարգացման հիմնական ինստիտուտն է: Ռոսհիդրոմետ ՈԲԻ-ի հիմնական նպատակն է բարձրացնել «Ռոսհիդրոմետ»-ի աշխատակիցների մասնագիտական որակավորման մակարդակը օդերևութաբանության, հիդրոլոգիայի, շրջակա միջավայրի մոնիտորինգի և հարակից ոլորտում: ՈԲԻ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման մասնագիտացված դասընթացներն անցկացվում են տեղում, առցանց և «Ռոսհիդրոմետ» գիտական և հետազոտական համապատասխան ինստիտուտներում: Սկսած 1994 թվականից ինստիտուտի կողմից վերապատրաստվել է գրեթե 24.800 աշխատակից, այդ թվում 2367 օտարերկրացիներ՝ 34 երկրներից։ Ինստիտուտը ՌԴ-ում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի առաջատար բաղադրիչն է: Այն նաև Ռոսհիդրոմետի հեռավար ուսուցման համակարգի կենտրոնական հանգույցն է, որն իրականացնում է նաև վերապատրաստումներ։ 2019 թվականին Ինստիտուտը հավատարմագրեց իր թեկնածուական ծրագիրը և գրանցեց «Հիդրոօդերևութաբանություն և կրթություն» նոր ամսագիրը, որը լույս կտեսնի տարեկան 4 անգամ:

FlexWBL նախագծի շրջանակներում ՈԲԻ-ի թիմը կմասնակցի Եվրամիության, Ռուսաստանի և Հայաստանի գործընկերների հետ փորձի փոխանակման գործընթացին`ապահովելով գիտելիքների հետագա տարածումը ՈԲԻ-ի վարչական և դասախոսական անձնակազմի ներքո` նրանց զինելով «համալսարան-ձեռնարկություն» կապի կորդինացման Եվրամիության ժամանակակից գործիքակազմով և մեթոդներով, ապահովելով Ռոսհիդրոմետի աշխատակիցների մասնագիտական զարգացում և ճկուն ակադեմիական կրթություն: ՈԲԻ-ն նաև կնպաստի WBL շրջանակի և «համալսարան-ձեռնարկություն» համագործակցության նորարարական մոդելի զարգացմանը և WBL շրջանակի փորձարկումների իրականացմանը կորպորատիվ պայմաններում: ՈԲԻ-ն կաշխատի WBL շրջանակի ստեղծման և տարածման, ինչպես նաև նախագծի կայունության և ընդլայնման ուղղությամբ: ՈԲԻ-ն հատեղ ղեկավարում է նախագծի գործողությունները «WP2.2.WBL շրջանակի իրականացում. գիտելիք և կարողություն» և «WP3 Որակի պլանավորում» աշխատանքային փաթեթների շրջանակներում:


Կոնտակտային տվյալներ


Աննա Տիմոֆեեվա

Ռեկտոր
Էլ.հասցե. ipkmeteorector@gmail.com
Հեռ. +7 095 522-02-11

Էդուարդ Պոդգայսկի

Միջազգային հարաբերությունների գլխավոր մասնագետ,
Էլ.հասցե. podgaisky@gmail.com

Աննա Սուխովա

Կրթական ծառայության ղեկավար
Էլ.հասցե. sdo.hydromet@yandex.ru
Հեռ. +7 095 522-02-11, ներքին.7118

Մուրատ Նախաև

Պրոռեկտոր
Էլ.հասցե. muratmeteo@mail.ru
Հեռ. +7 095 522-02-11, ներքին. 7109

Աննա Ֆոկիչևա

Մասնագիտացված հիդրոօդերևութաբանության ամբիոնի դոցենտ
Էլ.հասցե. vents-pils@yandex.ru

Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube