Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) Հայաստանի Հանրապետության ամենահին համալսարաններից մեկն է: Իր պատմությունը սկսվել է 1921 թ.՝ Երևանի նորաստեղծ պետական համալսարանում տեխնիկական ֆակուլտետի բացմամբ:

Ներկայումս ՃՇՀԱՀ-ում սովորող ուսանողների թիվը մոտ 3000 է, որոնցից շուրջ 150-ը արտասահմանցի ուսանողներ են Իրանի Իսլամական հանրապետությունից, Սիրիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրաքից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Իտալիայից և Ֆրանսիայից: Գիտական անձնակազմի թիվը գերազանցում է 450-ը, նրանց մեծ մասն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի կոչում:

Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է եռաստիճան համակարգով, որն իր մեջ ներառում է բակալավրի աստիճան (առկա`4 տարի, հեռակա` 5 տարի), մագիստրոսի աստիճան (առկա`2 տարի, հեռակա` 2,5 տարի), գիտությունների թեկնածուի աստիճան (առկա` 3 տարի, հեռակա` 4 տարի):

ՃՇՀԱՀ-ն բազմաթիվ համագործակցության պայմանագրեր ունի ԵՄ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան, Շվեդիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իռլանդիա, Բուլղարիա և այլն), ինչպես նաև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԱՊՀ երկրների, Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և այլ երկրների կրթական հաստատությունների հետ: Համալսարանն ակտիվորեն ինտեգրված է եվրոպական և տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրերում:
ՃՇՀԱՀ-ն ակտիվորեն ներգրավված է եղել եվրոպական և տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրերում, ինչպիսիք են TEMPUS, Erasmus Mundus և ներկայումս Erasmus+: Որպես կոնսորցիումի անդամ, 1996 թվականից սկսած ՃՇՀԱՀ-ն մասնակցել է ավելի քան 20 TEMPUS, Erasmus Mundus և Erasmus + ծրագրերի:

Ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներին տրված ՃՇՀԱՀ-ի դիպլոմը Ֆրանսիայի կառավարությունը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրները, պաշտոնապես ճանաչում են իրենց երկրների դիպլոմին համարժեք: 2015 թ. ՃՇՀԱՀ-ն, համագործակցելով Բարձրագույն կրթության և հետազոտությունների գնահատման գերագույն խորհրդի (HCERES, Ֆրանսիա) և Իսպանիայի ANECA գործակալության հետ, ավարտեց հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում համալսարանը դարձավ Հայաստանի առաջին համալսարանը, որը 5 տարի ժամկետով ստացել էր եվրոպական հավատարմագրման վկայագիր:


Կոնտակտային տեղեկատվություն


Վարազդատ Հովհաննիսյան

Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտ.թ., Գեոդեզիայի ամբիոնի դոցենտ
Էլ.հասցե. varazdat@list.ru
Հեռ. 093071353

Անգին Մարտիրոսյան

Կրթական ծրագրերի և մեթոդաբանության վարչության ղեկավար, տեխնիկական գիտ.թ., դոցենտ, Նյութերի դիմադրության ամբիոնի դոցենտ
Էլ.հասցե. angin84@mail.ru
Հեռ. 094762396

Իրինա Վանյան

Կրթության որակի ապահովման կենտրոնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտ. թեկնածու, Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ
Էլ.հասցե. irinavanyan@gmail.com
Հեռ. 093562899

Տաթևիկ Եդոյան

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտ.թ., դոցենտ
Էլ.հասցե. yedoyantatevik@mail.ru
Հեռ. 099222297

Հայկ Սարգսյան

ՃՇՀԱՀ-ի շրջանավարտների աջակցության և կարիերայի կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտ.թ., դոցենտ
Էլ.հասցե. nuaca@inbox.ru
Հեռ. 091701101

Անի Հակոբյան

Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ, ասպիրանտ
Էլ.հասցե. anihakobyang@mail.ru
Հեռ. 098559298

Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube