1-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ, 16-20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2019թ.


Նախագծի մեկնարկային կազմակերպչական հանդիպումը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (Երևան, (Երևան Հայաստան) և Երևանի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստան):

Հանդիպմանը մասնակցում էին նախագծի կոնսորցիումի համալսարանների ներկայացուցիչներ Եվրոպայից, Հայաստանից և Ռուսաստանից:

Նախագծի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն (WBL)`բարելավելու շրջանավարտների հմտությունները` համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական բարձրագույն կրթական տարածքի միտումներին:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգը, FlexWBL նախագծի նպատակներն ու խնդիրները, 2019-2022 թվականների գործունեության աշխատանքային պլանը, ինչպես նաև ֆինանսավորման և կառավարման խնդիրները: Նախագծի ընթացքում կմշակվի WBL մեթոդաբանության վրա հիմնված ուսումնական պլաններ և կմեկնարկի նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցման առցանց աջակցության վիրտուալ հարթակ:

Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube