Դոնի պետական տեխնիկական համալսարանը (DSTU) Ռուսաստանի տասնմեկ առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է, որն ունի շարունակական ուսումնառության համակարգի վրա հիմնված երեք ցիկլերին վերաբերող 266 կրթական ծրագիր՝ ուսուցումը խթանող մեթոդաբանությամբ, բիզնեսի վրա կողմնորոշված 11 դեպարտամենտներ, որոնք համագործակցում են ռուսական և օտարերկրյա այնպիսի կազմակերպությունների և ընկերությունների հետ, ինչպիսիք են UAC ընկերությունը (Ռուսաստան), ALCOA-ն (Ռուսաստան), Kovosvit MAS-ը (Չեխիա), Amazone-Werke-ն (Գերմանիա), Mitsubishi Electric-ը (Ճապոնիա) և այլն:

Համալսարանը տեխնոլոգիաների փոխանցման միջազգային հանգույց է, որը հարթակ է ապահովում համատեղ գիտական և կիրառական հետազոտությունների համար, ինչը հանգեցնում է պահանջված գիտելիքների և բարձր տեխնոլոգիական արդյունքների զարգացմանը, որոնք մեծ պահանջարկ ունեն համալսարանի ազգային և միջազգային արդյունաբերական և բիզնես գործընկերների շրջանում:

DSTU-ի RDI ենթակառուցվածքը ներառում է 30 բարձր տեխնոլոգիաների լաբորատորիա, 10 «spin-off» ընկերություն, Ագրոբիզնեսի զբոսայգի, այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են Հարավային շրջանը-DSTU Media Park-ը, Նանոտեխնոլոգիաները և արդյունաբերական համագործակցության «Գառաժ» կենտրոնը:

Ազգային կրթական համակարգերի և Ռուսաստանի բուհերի եվրոպական կրթական տարածք ինտեգրման արդի միտմանը աջակցելու համար, DSTU-ն դարձել է շահույթ չհետապնդող գործընկերության կրթական ռազմավարությունների և նախաձեռնությունների «BolognaClub» գործակալության անդամ և համահիմնադիր (BC): BC-ն բաց և կամավոր հիմունքներով ստեղծված ասոցիացիա է, որը խթանում է ստեղծել ժամանակակից կրթության և նորարարական հետազոտությունների փոխանցման ցանց և միջազգային կենտրոն`սերտ կապեր ունենալով ազգային և միջազգային համայնքների հետ:

Համալսարանն ապահովում է միջազգային համագործակցություն`ունենալով ավելի քան 90 գործընկերության պայմանագրեր, որոնք կնքվել են աշխարհի բուհերի հետ և հանդիսանում է այնպիսի գործակալությունների, կազմակերպությունների և ասոցիացիաների գործընկեր, ինչպիսիք են` NQA-ը (Միացյալ Թագավորություն), ASIN-ը (Գերմանիա), «The Holly See»-ն, «Flemish Community»-ն, Չին-ռուսական ասոցիացիայի տեխնիկական համալսարանները, Մետաքսի ճանապարհի բարձր տեխնոլոգիական պարկի ասոցիացիան (SRSPA) և այլոց:


Կոնտակտային տեղեկատվություն


Սվետլանա Շվեդովա

Մանկավարժական գիտ․ թեկնածու, դոցենտ
Միջազգային գործերի պրոռեկտոր
Էլ․հասցե․ dstu_oms@mail.ru
Հեռ․ +7-863-273-84-06

Իրինա Մաևսկայա

Մանկավարժական գիտ․ թեկնածու, դոցենտ
Միջազգային կրթության գրասենյակի ղեկավար
Էլ․հասցե․ irina_1004@yahoo.com
Հեռ․ +7-863-273-87-44

Վլադիմիր Զիրյանով

«Տրանսպորտի և ճանապարհային ուղիների կազմակերպման» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության տրասպորտի ակադեմիայի անդամ
Էլ․ հասցե․ tolbaga@mail.ru
Հեռ․ +7-903-401-54-92

Լյուբով Երեմինա

«Տրանսպորտի և ճանապարհային ուղիների կազմակերպման» ամբիոնի դոցենտ, տնտեսագիտ․ թեկնածու
Էլ․ հասցե․ runa666.6@mail.ru
Հեռ․ +7-928-905-20-60

Անտոն Մամոյկո

«Տրանսպորտի և ճանապարհային ուղիների կազմակերպման» ամբիոնի դոցենտ
Էլ․ հասցե․ ericozz@yandex.ru
Հեռ․ +7-918-575-87-83

Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube