Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանը հիմնադրվել է 1935 թ.-ին և համարվում է Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը մասնագիտացած է օտար լեզուների և սոցիալական գիտությունների լայն շրջանակի ծրագրերի դասավանդման մեջ: Համալսարանն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրեր լեզվաբանական, բանասիրական, միջմշակութային և կրթական հետազոտություններին առնչվող տարբեր գիտակարգերում շուրջ 3000 ուսանողների համար: Համալսարանը հայտնի է իր նշանակալի հաջողություններով տարբեր ոլորտներում. լեզվաբանություն, մանկավարժություն, թարգմանչական գործ, լրագրություն, սերվիս, եվրոպագիտություն, քաղաքագիտություն, լեզուներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթության կառավարում, միջմշակութային հաղորդակցություն և այլն:

Համալսարանի բոլոր ուսանողներին առաջարկվում է սովորել առնվազն երեք օտար լեզու. որպես առաջին լեզու՝ համալսարանում ուսումնասիրվում են հետևյալ 8 լեզուները՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, կորեերեն, չինարեն, 15 այլ լեզուներ ուսուցանվում են՝ որպես երկրորդ և երրորդ լեզուներ: Միջազգայնացումը համալսարանի համար ռազմավարական գերակայություն է: Համալսարանը համագործակցում է աշխարհի ավելի քան 60 համալսարանների հետ: Այն միավորում է օտարերկրյա դասախոսների աշխարհի շուրջ 10 երկրներից և ուսանողների՝ 15 տարբեր երկրներից: Համալսարանն ակտիվորեն ներգրավված է ԵՄ միջազգային շարժունության և միջբուհական համագործակցության ծրագրերում (ERASMUS+, Jean Monnet Module, Եվրոպական կամավորական ծառայություն և այլն): Համալսարանը Կովկասի և Արևելյան տարածաշրջանի միակ պետական համալսարանն է, որն իրականացնում է Եվրոպական կամավորական ծառայության նախագծեր`այդպիսով համատեղելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը, ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն տալով ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, լինել մրցունակ աշխատաշուկայում:


Կոնտակտային տեղեկատվություն.


Կարինե Հարությունյան

Ռեկտոր
Էլ.հասցե. kharutyunyan@mail.ru 

Անի Հովհաննիսյան

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար
Էլ.հասցե. hovhannisyansani@gmail.com
Հեռ. +37496820222

Լուսինե Մադոյան

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավարի տեղակալ
Էլ.հասցե. lusinemadoyan@gmail.com
Հեռ. +37496060799

Ցոլակ Ակոպյան

Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան
Էլ.հասցե. akopyan.tsolak@gmail.com

Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube