2021 թվականի ապրիլի 21-ին տեղի ունեցավ նախագծի գործընկերների իններորդ առցանց հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին WBL (Աշխատանքի վրա հիմնված ուսուցման) լաբորատորիաների համար սարքավորումներ գնելու հետագա գործնական քայլերը և հնչեցին Ռուսաստանի, Հայաստանի, Լատվիայի, Լիտվայի և Ավստրիայի գործընկեր համալսարանների կողմից նախորդող ժամանակահատվածում իրականացված աշխատանքների հաշվետվությունները:

Հատուկ ուշադրություն հատկացվեց WBL համալիր մոտեցման գործնական կիրառման վերաբերյալ դասընթացի կազմակերպմանը, որը նախատեսված է իրականացնել Լինցի թեմի կրթության մասնավոր համալսարանի կողմից: Գործընկերները քննարկեցին ապրիլի վերջին նախատեսվող առաջիկա դասընթացի օրակարգը և ձևաչափը:



Լուսանկարներ Պատկերասրահ


Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube