2021 թվականի հունվարի 27-ին FlexWBL գործընկերներն առցանց հանդիպում ունեցան MS Teams հարթակում՝ նախագծի յոթերորդ հանդիպման նպատակով:

Հանդիպման ընթացքում կարևորվեց նախագծի գործունեության ստատուս քվոն վերանայելը Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներից հետո: Բարձրացվեց սարքավորումների գնման հարցը` որոշելու առավել համապատասխան նյութատեխնիկական ապահովումը և ստանալու թարմացումներ տենդերային մրցույթի գործընթացի առանձնահատկությունների վերաբերյալ Ռուսաստանում և Հայաստանում: Ինչպես նաև նախագծի համակարգողը գործընկերներին ներկայացրեց նախորդ ժամանակահատվածի ֆինանսական փաստաթղթերի ներկայացման ժամկետները:

Հայաստանյան գործընկերները կիսվեցին 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից անցկացված առցանց մոնիթորինգի մանրամասներով: Միասին բոլոր գործընկերները վերլուծեցին  Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից ստացված արձագանքները և քննարկեցին այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն առաջարկություններին համապատասխանելու նպատակով: Ընդհանուր առմամբ, արձագանքները շատ դրական էին և հուսադրող:

Քննարկվեցին հաջորդ 2.2. Աշխատանքային փաթեթի շրջանակներում  նախատեսված գործողությունները, հետևաբար խոսքը տրվեց Կլայպեդայի համալսարանին՝ որպես աշխատանքային փաթեթի ղեկավար, մասնակիցներին ներկայացնելու աշխատանքների կազմակերպման ընթացքը: Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (WBL) ուսումնական ինտեգրված ծրագրերի  ներկայացման և տվյալների բազայում հավաքագրման ընթացակարգերը մշակելու, ինչպես նաև Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (WBL) մեթոդաբանության այլ առանցքային հարցերի քննարկման նպատակով` 2.2. Աշխատանքային փաթեթը մշակող թիմը կանցկացնի կանոնավոր ներքին հանդիպումներ:

Դոնի պետական տեխնիկական համալսարանը (ԴՊՏՀ) գործընկերներին թարմացված տեղեկատվություն ներկայացրեց կայքում տեղադրված նոր նյութերի վերաբերյալ, այսինքն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների գործընկերություն ձեռնարկությունների հետ» բաժինը՝ Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (WBL) լաբորատորիաների հետագա ստեղծման համար: Այս կայքը միտված է ներկայացնելու համալսարան-ձեռնարկություն համագործակցությունը՝ կոնսորցիումի համալսարաններում Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (WBL) ներդրման նպատակով: Տեղեկատվության տարածման գործողությունների վերանայման ընթացքում գործընկերներին ներկայացվեց համակարգողի կողմից գործարկված FlexWBL YouTube ալիքը: Ներկայումս գործընկերները ստացել են ևս մեկ հզոր սոցիալական լրատվամիջոց՝ նախագծի և դրա արդյունքների խթանման նպատակով:



Լուսանկարներ Պատկերասրահ


Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube