«Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսուումնառության ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» FlexWBL Erasmus+ նախագծի կոնսորցիումի մասնակիցների աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ 2020 թ. դեկտեմբերի 2-ին:

Լինցի թեմի կրթության մասնավոր համալսարանից պրոֆեսոր Էռնստ Նաուսները և պրոֆեսոր Էմմերիխ Բոքսհոֆերը ներկայացրին WBL կրթության իրականացման սկզբունքները: Բանախոսները կենտրոնացան աշխատավայրում ուսուցման գործընթացի բոլոր մասնակիցների փոխազդեցության մոդելների վրա: Քննարկման հիմնական թեման էր աշխատավայրում կրթական գործընթացի կառուցվածքի մշակումը: Ավստրիայի գործընկերները ներկայացրին եռաչափ ճկուն համակարգի ձևավորման մի մոդել, որն ընդգրկում էր հետևյալ ուղղությունները. ուսուցման տարբեր գործիքների օգտագործում, դասախոսական կազմի որակավորման բարձրացում, որակավորումների ձեռք բերում: Յուրաքանչյուր ուղղություն, իր հերթին, բաժանված է երեք մակարդակի`սկսնակ, միջին և առաջավոր: Գործունեության յուրաքանչյուր ոլորտի մակարդակներից յուրաքանչյուրում ենթադրվում է անհրաժեշտ գործողությունների որոշակի շարք:

Աշխատանքային հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան հնչեցնելու իրենց հարցերը և քննարկեցին գործունեության հետագա ոլորտները:



Ներկայացում


Flexwbl մեթոդաբանության շնորհանդես, Լինց թեմի Մասնավոր մանկավարժական համալսարան


Նկարներ նկարներ


Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube