2020-ի հուլիսի 31-ին կոնսորցիումի համալսարանների ներկայացուցիչները հանդիպեցին առցանց՝ քննարկելու նախագծի առաջընթացը: Հանդիպումը սկսվեց նախագծի կառավարման հարցերից, որոնք ներկայացվել են Լիեպայա համալսարանի` նախագծի համակարգողի կողմից: Տեղեկատվության տարածման հարցերի շրջանակներում DSTU- ն գործընկերներին ներկայացրեց նախագծի վեբ կայքի մշակման գործընթացը. վեբ կայքի կառուցվածքը, բովանդակության տվյալների հավաքման կարգավիճակը, ձևավորումը և այլն: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կայքի հետագա ձևավորման համար համալսարանները պետք է ներկայացնեն իրենց գործընկեր-ձեռնարկությունների նկարագիրը, որոնք նախատեսված են WBL շրջանակի փորձարկման համար․ անհրաժեշտ է նյութեր տրամադրել կայքում նորություններ տեղադրելու համար: Անցած ժամանակահատվածում Գործընկերները սահմանել են իրենց համալսարաններում առկա WBL բաղադրիչների շարք, որոնք հնարավորություն կտան իրականացնել WBL շրջանակի ներդրում: Հանդիպման ընթացքում Գործընկերները պայմանավորվել են ավարտել WBL հնարավորությունների վերլուծությունը իրենց համալսարաններում և արդյունքները քննարկել օգոստոսին կայանալիք նախագծի հաջորդ հանդիպման ժամանակ: Վերանայվել է նաև աշխատանքային պլանի ժամանակացույցը` նախագծի հաջորդ գործողություններն առաջին պլան մղելու համար: Այսպիսով․ առաջիկա ժամանակահատվածում Գործընկերները կենտրոնանալու են WBL ուսումնական ծրագրի և պորտֆելների, WBL լաբորատորիաների և շահագրգիռ կողմերի փոխգործակցության պլանի մշակման և իրականացման վրա: Կարևորվել են նաև Որակի պլանի հաստատման և որակի գնահատման արդյունքների ներդրման հարցերը:



Նկարներ նկարներ


Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube