ՆԱԽԱԳԾԻ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ 2020 Թ. ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՑ 21-Ը


Հանդիպումը կազմակերպել էր Լիեպայա համալսարանը: Գործընկերների մեծ մասը հանդիպմանը մասնակցում էին առցանց՝ Microsoft Teams հարթակում, բացառությամբ Կլայպեդայի համալսարանի (Լիտվա) գործընկերների, ովքեր համաճարակային սահմանափակումների ժամանակ հնարավորություն ունեին ճանապարհորդել Բալթյան երկրներում:

Մեկնարկային հանդիպումից հետո երկար ժամանակ գործընկերներն աշխատում էին առանձին՝ COVID 19 սահմանափակումներով պայմանավորված։ Այդ պատճառով կարևոր էր վերլուծել նախագծի առաջընթացը և ստուգել աշխատանքային փաթեթների իրականացման ստատուս-քվոն: Քննարկվել են կոնսորցիումի յուրաքանչյուր գործընկերոջ կողմից կատարված արդյունքները: Քննարկվել են հետևյալ խնդիրները. նախագծի կառավարումը և ֆինանսական հաշվետվությունը, գործընկերության պայմանագրերի կնքումը, հաղորդակցությունը: Հայաստանի և Ռուսաստանյան գործընկերները քննարկել են WBL-ի տարրերը Ռուսաստանի և Հայաստանի համալսարաններում, ամփոփել են նախագծի միջանկյալ արդյունքները և համաձայնության եկել հետագա աշխատանքային պլանի շուրջ:

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Ջոն Թալբոտը առցանց դասախոսություն կարդաց Չեստերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) WBL փորձի վերաբերյալ:

Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube