2 hունիսի, 2021


2021 թվականի հունիսի 2-ին «Զում» հարթակում տեղի ունեցավ FlexWBL նախագծի փաթեթ 2.2 Աշխատանքային խմբի հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցեցին գործընկեր համալսարաններ՝ Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը (TvSU), Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի դաշնային ծառայության Որակավորման բարձրացման ինստիտուտը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։ Միջոցառումը կազմակերպվել էր Կլայպեդայի համալսարանի  (Լիտվա) կողմից:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (WBL) տարրերի կիրառմամբ հիմնական ուսումնական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք գործնական հարցեր, այդ թվում՝ գործընկեր բուհերում այդ ծրագրերի իրականացմանն ուղղված կարգավորող շրջանակը, Ռուսաստանի, Հայաստանի և Ավստրիայի գիտնականների նորարարական մշակումների վրա հիմնված WBL ծրագրերի արդի տվյալների շտեմարանի ստեղծում, ինչպես նաև հարցաշարերի և խորը հարցազրույցների անցկացում այս նախագծի հիմնական շահագրգիռ կողմերի (ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմ, ուսուցիչներ, գործատուներ) հետ:

Social media & sharing icons powered by UltimatelySocial
Facebook
Facebook
YouTube