2022 թվականի ապրիլի 18-27-ը Տվերի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտում տեղի ունեցավ «Տնտեսություն, կառավարում և քաղաքականություն. տեսության, պրակտիկայի և փոխգործակցության հիմնախնդիրներ» համառուսաստանյան ուսանողական գիտական և գործնական ամենամյա համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և հետբուհական կրթության ավելի քան 200 ուսանող։ Համաժողովի շրջանակներում Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի առաջատար գիտնականների ղեկավարությամբ աշխատեցին 12 մասնախմբեր։ Այս տարի առաջին անգամ ռուսերեն և անգլերեն լեզուներով կազմակերպվեց առանձին մասնախումբ «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը (WBL) որպես բարձրագույն կրթության զարգացման խթան» խորագրով (համակարգողներ՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ  Օ.Վ․ Սկուդալովա, ավագ դասախոս Ա.Վ. Բորոդինա):

Տվյալ մասնախմբի հանդիպումը տեղի ունեցավ 2022 թվականի ապրիլի 22-ին հեռավոր ձևաչափով Microsoft Teams հարթակում։ Ողջույնի խոսքով հանդես եկան Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի  «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Ն.Ն. Բեդենկոն և Տվերի պետական համալսարանի Ռազմավարական և նորարարական զարգացման կենտրոնի տնօրեն, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Վ. Բելոցերկովսկիյը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում (FlexWBL)» նախագծի շրջանակներում ուսանողների հետազոտության արդյունքները: Ներկայումս Տվերի պետական համալսարանն առաջատար է WBL-ի խնդիրների վերաբերյալ ուսանողական հետազոտությունների մակարդակում: Ընդհանուր առմամբ, մասնախմբի շրջանակներում ներկայացվեց 7 զեկույց՝ հեռավար ձևաչափով և 1 զեկույց՝ հեռակա մասնակցությամբ։

WBL խնդիրների վերաբերյալ տեսական և էմպիրիկ հետազոտությունները ներկայացվեցին երկու բլոկում։ Տվերի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողները (մասնագիտացում 38.03.02 «Կառավարում», բաժիններ «Կառավարում կազմակերպությունում» և «Մարքեթինգ») հանդես եկան բարձրագույն կրթության ոլորտում երկրորդական աղբյուրների վրա հիմնված WBL տեսական հայեցակերպերի վերաբերյալ զեկույցներով (հետազոտված արդյունքների փորձարկումը մեկնարկեց՝

  • 2022 թվականի հունվարին Տվերի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային տեղեկատվական և մեթոդական առցանց սեմինարի շրջանակներում՝ FlexWBL նախագծի արդյունքների տարածման նպատակով):
  • Տվերի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի 2-րդ կուրսի մագիստրատուրայի ուսանողները (մասնագիտացում  «Կառավարում» 38.04.02, բաժին «Ռազմավարական և կորպորատիվ կառավարում») հանդես եկան իրենց գիտահետազոտական պրակտիկայի շրջանակներում իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ FlexWBL նախագծի շրջանակներում Տվերի պետական համալսարանի կոնսորցիումի գործընկեր Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնականների կողմից մշակված հարցաթերթիկների կիրառմամբ (ինչպես Google ձևաթղթերով, այնպես էլ՝ ավանդական ձևաչափով)։

Բոլոր զեկույցներն արժանացան լսարանի՝ ուսանողների և դասախոսների բուռն արձագանքին։ Լսարանին հնարավորություն ընձեռվեց նաև հարցեր հղել զեկուցողներին, որոնց տրվեցին սպառիչ, համապարփակ և գրագետ պատասխաններ։

Մասնախմբի հանդիպման տեսահոլովակը

Ելույթ ունեցողներըի շնորհանդեսները